հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին. Ասիֆ

Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին. Ասիֆ

Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի հետ կնքված փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին պայմանագրին, քանի որ ԱՄՆ-Իրան պատերազմը վերաձևավորում է Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում անվտանգության դիրքերը, հաղորդում է Bloomberg-ը: Այս մասին հայտնել են պակիստանյան կողմը, տեղեկացնում է Turkiye today-ը:

Մասնավորապես նշվում է, որ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը տեղական հեռուստաեթերում հայտարարել է, որ համաձայնագիրը ներկայում վերջնական մշակման փուլում է։

«Եթե Կատարն ու Թուրքիան նույնպես միանան այս գործող համաձայնագրին, դա ողջունելի զարգացում կլինի»,-նշել է նա և հավելել, որ նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել համագործակցության ավելի լայն հարթակ «նման մտածողությամբ» պետությունների միջև՝ տարածաշրջանային կայունությունն ու կոլեկտիվ անվտանգությունն ամրապնդելու համար։

Իր հերթին Bloomberg-ը հայտնել է, որ ընդլայնված դաշինքը կմիավորի Սաուդյան Արաբիային և Թուրքիային այն ժամանակ, երբ ԱՄՆ-Իրան պատերազմը հակամարտության մեջ է ներքաշել Մերձավոր Արևելքի ավելի լայն շրջանակները։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և Պակիստանը սեպտեմբերին ստորագրել էին պաշտպանական պայմանագիր, որում նշվում էր, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ էլ»։

Պակիստանը նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական միջնորդն է։ Երկու երկրները մի քանի հանդիպումներ են անցկացրել այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պատասխան հարձակումներ իր հարևանների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի դեմ։ 

  • Կիսվել: