Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել
Քուրքական BOTAŞ ընկերությունը և Իրաքի պետական նավթային SOMO և NOC ընկերությունները տարեկան համաձայնագիր են ստորագրել, որը կապահովի Իրաք-Թուրքիա նավթատարի օգտագործումը հում նավթի տեղափոխման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է օրական մինչև 750000 բարել նավթի տարանցում և կգործի մինչև նոր երկարաժամկետ պայմանագրի կնքումը:
Բայրաքթարը նշել է, որ Իրաքը թուրքական «Ջեյհան» նավահանգստին կապող նավթամուղը շարունակում է մնալ համաշխարհային շուկաներ նավթ մատակարարելու ռազմավարական ուղի և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Թուրք նախարարը հավելել է, որ Անկարան և Բաղդադը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, որպեսզի «Ջեյհան»-ով արտահանվի ոչ միայն իրաքյան նավթը, այլև տարածաշրջանի այլ էներգետիկ ռեսուրսները:
%d5%b0%d5%a1%d5%b4/



