չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Թուրքիան դատապարտում է Կիպրոսին զենք վաճառելու մասին ԱՄՆ-ի որոշումը

Թուրքիան դատապարտում է Կիպրոսին զենք վաճառելու մասին ԱՄՆ-ի որոշումը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը, որով Կիպրոսը համարվել է երկիր, որին կարելի է զենք վաճառել և որի հետ կարելի է իրականացնել ռազմաուսումնական վարժանքներ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Նման որոշումը գնահատում ենք որպես կոպիտ սխալ, որը հանգեցնելու է կղզու ռազմականացման գործընթացի սաստկացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ընդգծվել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը ներկայիս նախագահի որոշումն իրագործելուց կխուսափի՝ Ջո Բայդենին մեղադրելով սխալ քայլ իրականացնելու մեջ:

Իսկ վերջում շեշտվում է, որ Թուրքիան, որպես «մայր հայրենիք և երաշխավոր պետություն», շարունակելու է քայլեր իրականացնել՝ ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանական և զսպողունակության կարողությունների բարձրացման համար։

 

  • Կիսվել: