երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ

Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ

Ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:

«Երկար տարիների ընթացքում Ավստրիան հակված էր կարծիքին, որ անդամակցելու մասին արդեն սառեցված բանակցությունները պետք է ամբողջովին պաշտոնապես դադարեցվեն»,- նշել է Շալենբերգը:

Նա հավելել է, որ ԵՄ կազմում ներառվելու մասին բանակցությունների փոխարեն միությունն «այժմ պետք է սկսի աշխատել երկու կողմերի շահերին ծառայելու համարանհատական գործընկերության ուղղությամբ»:

Մեկնաբանելով Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, Ավստրիայի Ագ նախարարը նշել է, որ «անկասկած» Ավստրիան աջակցում է Հունաստանին եւ Կիպրոսին Արեւելյան Միջերկրական ծովում:

«Մյուս կողմից, մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ բանակցություններն իրականացնելու համար»,- հավելել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: