չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները

Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հունաստանում ձկնորսության վերահսկողական վարչության պաշտոնական կայքում հրապարակված սահմանափակումների և քարտեզների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանը ձկնորսության արգելման գոտիներ է սահմանել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի որոշակի տարածքներում, որտեղ իրավասություն չունի, և հրապարակել է միջազգային իրավունքին հակասող տարբեր քարտեզներ։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ քարտեզներն անընդունելի են, գոյություն չունեն և գծում են «երևակայական ծովային սահմաններ»։ Ըստ այդ հայտարարության՝ դրանք խախտում են Թուրքիայի ծովային իրավասությունը և անվավեր են։

 

  • Կիսվել: