ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ

Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ

Հայաստանում տարբեր պաշտոնատար անձանց շուրթերով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ու «մոտեցումները շտկելու» վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ոգեկոչում ենք 103 տարի առաջ Բաքվում, Շամախիում, Ղուբայում, Մուղանում և Լենքորանում հայկական ավազակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված մեր ադրբեջանցի թուրք եղբայրների հիշատակը, կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:

 

  • Կիսվել: