հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիան արձագանքել է թուրքական նավթային տանկերի վրա կատարված հարձակմանը

Թուրքիան արձագանքել է թուրքական նավթային տանկերի վրա կատարված հարձակմանը

Թուրքիայի արտգործանախարարության խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Սիեռա Լեոնեի դրոշով, սակայն թուրքական ընկերության կողմից շահագործվող նավթի տանկերի վրա հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, գրում է ermenihaber.am-ը:

Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ, իսկ նավի 27 հոգանոց թուրք անձնակազմի առողջական վիճակը լավ է։ Քեչելին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է կապի մեջ մնալ համապատասխան կողմերի հետ՝ կանխելու լարվածության սրացումը Սև ծովում։

Միաժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Ստամբուլի նեղուցի մերձակայքում հարձակման ենթարկված նավը վնասներ է ստացել, սակայն տուժածներ չկան։ Դեպքը դիտարկվում է որպես տարածաշրջանում աճող լարվածության դրսևորում՝ բարձրացնելով նաև էներգետիկ անվտանգության և ծովային փոխադրումների ռիսկերը։

 

  • Կիսվել: