չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թուրքիան անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի բացումը՝ առանց ուժի կիրառման

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի բացումը՝ առանց ուժի կիրառման

Անկարան պնդում է, որ Հորմուզի նեղուցը պետք է ապաշրջափակվի բացառապես դիվանագիտական գործիքակազմով՝ զերծ մնալով ուժային լուծումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հորմուզի նեղուցի բացման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ այն պետք է բացվի խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական գործիքակազմով։ Միջազգային զինված խաղաղապահ ուժերի օգնությամբ այս իրավիճակին միջամտելը հղի է չափազանց մեծ բարդություններով», - ասել է Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ խնդիրներ չի տեսնում նեղուցը երեք-չորս շաբաթվա ընթացքում բացելու հարցում։ Կարևորն այն է, թե ինչպիսին կլինեն նեղուցով նավերի անցմանը վերաբերող կանոնները, նշել է Ֆիդանը։

  • Կիսվել: