երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիան ակնկալում է ավարտել Սիրիայի հետ սահմանի անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը

Թուրքիան ակնկալում է ավարտել Սիրիայի հետ սահմանի անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը

Թուրքիան ակնկալում է ավարտել սիրիական սահմանի երկայնքով մոտ 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԱՄՆ-ն շարունակում է լուրջ սպառազինություն, հանդերձանք մատակարարել Սիրիայի հյուսիսում գտնվող կազմակերպություններին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական: Թուրքիան վճռական է արմատախիլ անել ահաբեկչությունը Իրաքի և Սիրիայի հյուսիսում: Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից թույլտվություն ստանալ Սիրիայում հնարավոր նոր գործողություն իրականացնելու համար»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ դա այլևս թույլ չի տա, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները խաբեությամբ ստիպեն իրենց շարքերը մտնել թուրք երեխաներին:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: