Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը
Ադրբեջանի Գյոյգյոլ քաղաքում գումարվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների համատեղ նիստ մաքսային թեմաներով։ Մասնակցել են Ադրբեջանի մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզաի Ուչարմաքը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար, եկամուտների ծառայության ղեկավար Մամուքա Բարաթաշվիլին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Կողմերը քննարկել են երեք երկրների մաքսային մարմնինների համագործակցությունը և դրա զարգացման հնարավորությունները։ Դիտարկման է առնվել նաև «Միջին միջանցք»-ով բեռնափոխադրումների ավելացման դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցումը։
Օրակարգային հարցերի թվում է եղել նաև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման բարելավումը, ռիսկերի կառավարման մեխանիզմների ամրապնդումը և մաքսային խախտումների դեմ համատեղ պայքարի ընդլայնումը։



