հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքական ընկերությունը մտադիր է երեք Bayraktar ԱԹՍ անվճար փոխանցել Ուկրաինային

Թուրքական ընկերությունը մտադիր է երեք Bayraktar ԱԹՍ անվճար փոխանցել Ուկրաինային

Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անվճար փոխանցել Ուկրաինային։
«Գործարարներ ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում մեծ ու փոքր միջոցներ են ներդրել այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը վճար չի ընդունի TB2-ի համար եւ երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- նշել է ընկերությունը Twitter-ում:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ երկիրն ավելի զգուշավոր է Ուկրաինային զենքի մատակարարման հարցում։ Հարցին՝ շարունակում է արդյո՞ք Թուրքիան զենք մատակարարել Ուկրաինային, մասնավորապես՝ Bayraktar TB-2 անօդաչու սարքեր, Դեմիրն ասել էր, որ ինչ-որ բան կատարվում է։ Ուկրաինացի եւ թուրք պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքերի հետագա մատակարարումները:

  • Կիսվել: