երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքական ընդդիմությանն առաջին սկանդալային շնորհավորանքը Իսրայելի արտգործնախարարից է

Թուրքական ընդդիմությանն առաջին սկանդալային շնորհավորանքը Իսրայելի արտգործնախարարից է

 Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը շնորհավորել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) թեկնածուներ Մանսուր Յավաշին (Անկարայի քաղաքապետ), Էքրեմ Իմամօղլուին (Ստամբուլի քաղաքապետ) և սկանդալային հայտարարությամբ դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

 Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը։

«Իմամօղլու և Յավաշ շնորհավորում եմ: Սա հստակ ուղերձ է նախագահ Էրդողանին։ Իսրայելի վրա հարձակվելն այլևս չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»,- նշել է Իսրայելի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: