Թուրքական տեքստիլ ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ՊՆ-ին
Թուրքական տեքստիլ ընկերությունը Ստամբուլի դատարան պարտքի հայց է ներկայացրել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության դեմ։ Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել վաճառված գործվածքի դիմաց ադրբեջանցի գնորդից ստանալ 157 000 դոլար, տեղեկացնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ Ստամբուլի առաջին ատյանի 7-րդ կոմերցիոն դատարանում քննվող պարտքային հայցի կողմերն են Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ-ը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ հայցի առիթ հանդիսացող հարցը կապված է 2015 թվականի պայմանագրի հետ, որով Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve տիկ. AŞ-ը 2017 թվականից պաշտպանության նախարարությանը զինվորական համազգեստի գործվածք է մատակարարում, սակայն վաճառված ապրանքի դիմաց գումար չի ստացել։
Երբ պարտքի վճարման շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել, թուրքական ընկերությունը դիմել է դատարան։ Քանի որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի կեսը։