ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Թուրքական TB-3 ԱԹՍ-ն կկիրառվի ռազմանավերի վրա

Թուրքական TB-3 ԱԹՍ-ն կկիրառվի ռազմանավերի վրա

Թուրքական «Baykar» ընկերության արտադրության «TB-3» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) բարեհաջող թռիչք և վայրէջք է կատարել Թուրքիայի «Anadolu» ամվիֆբիական ռազմանավի վրա: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 Առանց հավելյալ աջակցման միջոցների վայրէջք իրականացրած «TB-3»-ը հաստատվել է որպես նավին կցվող ԱԹՍ:

Նշենք, որ այդ ԱԹՍ-ն հատուկ փոփոխությունների է ենթարկվել նավի վրա կիրառման պայմաններին համապատասխանելու համար: Այն հիմա աչքի է ընկնում իր մեծությամբ, ավելի ծանր զենքեր կրելու կարողունակությամբ և ծալովի թևերով: Բարելավվել է նաև օդի դիմադրությունը հաղթահարելու ԱԹՍ-ի կարողությունը:

Ռազմանավի վրա ԱԹՍ-ի գործարկումը թուրքական մամուլում որակվել է կարևոր քայլ՝ ԱԹՍ-ակիր նավեր ունենալու կոնցեպտի տեսանկյունից: 

  • Կիսվել: