երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում

Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում

Նոյեմբերի 30-ի գիշերը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի մերձափնյա տարածքում թուրքական նավը ծովահենների զինված հարձակմանն է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Maritime Bulletin» պարբերականը, գրում է Ermenihaber.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ թուրքական բեռներ տեղափոխող «Tango Rey» նավը ծովահենների ձեռքում է։ Թեմայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ 

Նշվում է, որ «Tango Rey» նավը Կոնակրիի նավահանգիստ էր հասել նոյեմբերի 25-ին և հաջորդ օրը խարիսխ գցել այնտեղ։ Զինված հարձակումից 4 ժամ անց նավը կրկին վերադարձել է նավահանգիստ։

  • Կիսվել: