կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքական երկու ակումբ հայտարարել է առաջնությունից և Գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին

Թուրքական երկու ակումբ հայտարարել է առաջնությունից և Գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին

Թուրքական «Գազիանթեփ» ակումբը հայտարարել է երկրի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում ելույթները դադարեցնելու մասին։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր «Հաթայսպորը»։

«Նման աղետից հետո մենք նույնիսկ ուժ չունենք խոսելու ֆուտբոլի մասին։ Նախևառաջ մենք ցավակցում ենք մեր համաքաղաքացիներին, որոնք զոհ գնացին ավերիչ երկրաշարժին, շուտափույթ առողջություն ենք մաղթում վիրավորներին, իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր մնացել են փլատակներում, փրկություն ենք մաղթում։

Այս դժվարին պայմաններում մեր ակումբն այլևս չի կարողանա շարունակել մարզական գործունեությունը։ Ակումբի տնօրենների խորհրդի կայացրած որոշման համաձայն՝ «Գազիանթեփ» ֆուտբոլային ակումբը որոշել է հրաժարվել Սուպերլիգային և Թուրքիայի գավաթի 2022/23 խաղարկությանը մասնակցելուց։

Հավատում ենք, որ մեր քաղաքն ու մեր երկիրը հնարավորինս շուտ կապաքինվեն տեղի ունեցածից։ Մեր քաղաքը շարունակում է պայքարը այն հավատով, որ շուտով նորից կընդունի ֆուտբոլասերներին և նորից կդիմավորի մեր երկրպագուներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: