կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքական բանակը Իրաքում ևս 5 քուրդ զինյալի է սպանել

Թուրքական բանակը Իրաքում ևս 5 քուրդ զինյալի է սպանել

Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։

Ըստ հաղորդագրության՝ այսպիսով ռազմական օպերացիայի շրջանակներում սպանված զինյալների թիվը հասել է 107-ի։

  • Կիսվել: