չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թուրք ընդդիմադիր նախկին կուսակցապետը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Թուրք ընդդիմադիր նախկին կուսակցապետը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ դատարանը վճիռ է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Մերսինի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Նշենք, որ դատական գործն ունի ավելի քան 10 տարվա պատմություն։ Քեմալ Քըլըչդարօղլուն դեռ 2014 թվականի մարտի 9-ին, Մերսինում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է 2013-ին Թուրքիայում բացահայտված կոռուպիցիոն սկանդալներին եւ քննադատել նախագահ Էրդողանին։

Քըլչդարօղլուն դատարանում հայտարարել էր, թե ինքը դատարանում է ընդամենը «գողին գող ասելու» համար։

  • Կիսվել: