Թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Ադրբեջանական ծագումով ֆրանսիացի բռնցքամարտիկ Մուրադ Ալիևը Ստամբուլում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում միավորներով հաղթել է թուրք բռնցքամարտիկ Ումութ Չամքըրանին՝ նվաճելով WBC Silver վարկածով գերծանր քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Սակայն մենամարտի ավարտից հետո ռինգում միջադեպ է տեղի ունեցել։ Ալիևը ժեստ է արել տրիբունաներում գտնվող երկրպագուների ուղղությամբ, ինչը զայրացրել է տեղի հանդիսատեսին։
Տասնյակ երկրպագուներ ներխուժել են ռինգ և հարձակվել հաղթող բռնցքամարտիկի վրա։ Արդյունքում ռինգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել:


