ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թունիսի ափերի մոտ վառելիք տեղափոխող նավ է խորտակվել

Թունիսի ափերի մոտ վառելիք տեղափոխող նավ է խորտակվել

Հասարակածային Գվինեայից Մալթա ուղևորվող առևտրային նավը Թունիսի Գաբես քաղաքի մերձակայքում խորտակվել է:

 Անձնակազմի յոթ անդամներին հաջողվել է տարհանել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նավը տեղափոխելիս է եղել 1000 տոննա վառելիք:
 
Թունիսի շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները: Գերատեսչությունից հայտնել են, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան՝ խուսափելու էկոլոգիական աղետից ու նվազագույնի հասցնելու վթարի հետևանքները:

  • Կիսվել: