չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրանմփը խոստացել է կանգնեցնել Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանին վճարած յուրաքանչյուր նավ

Թրանմփը խոստացել է կանգնեցնել Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանին վճարած յուրաքանչյուր նավ

Հանդիպումը լավ է անցել, հարցերի մեծ մասը համաձայնեցվել է, սակայն միակ իսկապես կարևոր՝ միջուկային, կետը մնացել է չլուծված։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս պահից ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթաց։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին, բայց Իրանը թույլ չտվեց դա՝ պարզապես հայտարարելով. «Այնտեղ ինչ-որ տեղ կարող է ական լինել», որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտի։

Սա համաշխարհային շանտաժ է, և երկրների առաջնորդները, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, երբեք թույլ չեն տա իրենց շանտաժի ենթարկել։ Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել՛՛։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի ոչնչացնել նեղուցներում իրանցիների տեղադրած ականները։
 
՛՛Անօրինական տուրք վճարող ոչ մի նավ բաց ծովում անվտանգ անցում չի ունենա։  Ցանկացած իրանցի, որը կրակ կբացի մեր կամ խաղաղ նավերի ուղղությամբ, կոչնչացվի։ Շրջափակումը կսկսվի մոտ ժամանակներս։ Այս շրջափակման մեջ կներգրավվեն նաև այլ երկրներ։ Իրանին թույլ չի տրվի օգուտ քաղել շորթման այս անօրինական գործողությունից։ Նրանց փող է պետք և, որ ավելի կարևոր է, նրանց միջուկային զենք է պետք։
 

Բացի այդ, պատշաճ պահի մենք լիովին պատրաստ ենք մարտի», և մեր զինվորականները վերջ կտան այն ամենին, ինչ մնացել է Իրանից՛՛,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ իր հերթին ԻՀՊԿ-ն հայտնել է. ՛՛Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփն ասել էր, որ Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավակներ կուղարկեն Հորմուզի նեղուց:

  • Կիսվել: