Թրամփը ժամանել է Փարիզ՝ հանդիպելու Մակրոնի հետ և ներկա գտնվելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել էր մասնակցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, սակայն, ներկա կլինի Բայդենի կինը՝ Ջիլը։