Թրամփը Նեթանյահուին խնդրել է դադարեցնել պատերազմը Գազայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խնդրել է դադարեցնել պատերազմը Գազայում։ Այս մասին հայտնում են իսրայելական պարբերականները։
ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հրադադարը կօգնի ԱՄՆ-ին Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում։
Israel Broadcasting Authority-ի տեղեկություններով՝ Թրամփը կտրուկ է արձագանքել Իրանի վրա հնարավոր հարձակման մասին Նեթանյահուի հայտարարություններին: Նա հասկացրել է, որ Վաշինգտոնը կսպառի դիվանագիտական հնարավորությունները, նախքան հետագա քայլերի դիմելը, հավելում է պարբերականը։