Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ կնքված համաձայնագրերը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ վերջնական համաձայնագրում հարստացված ուրանի դուրսբերման և Թեհրանի հրթիռների արտադրության սահմանափակումների վերաբերյալ դրույթներ ներառելու խոստման համար։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը՝ երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցից հետո։
«Նախագահ Թրամփը վարչապետ Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունները՝ որպես բանակցությունների մեկնարկի հիմք։
Չնայած Իսրայելը այդ համաձայնագրերի կողմ չէ, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին այն խոստման համար, որ բանակցությունների միջոցով ձեռք բերված վերջնական համաձայնագիրը կներառի հարստացված միջուկային նյութի դուրսբերումը, հարստացման արտադրական օբյեկտի ապամոնտաժումը, հրթիռների արտադրության սահմանափակումները և տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին Իրանի աջակցության դադարեցումը», – ասվում է հայտարարության մեջ։



