հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Թրամփը կարող է պատերшզմ սկսել Իրանի դեմ, բայց չի կարող վերահսկել դրա հետևանքները. Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ

Թրամփը կարող է պատերшզմ սկսել Իրանի դեմ, բայց չի կարող վերահսկել դրա հետևանքները. Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ

Թեհրանը բաց է ամերիկյան վարչակազմի հետ բանակցությունների համար, եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստ է իրական երկխոսության՝ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ` Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ, գրում է parstoday.ir-ը:

«Եթե սրանք իրական բանակցություններ են՝ միջազգային նորմերի շրջանակներում համաձայնության հասնելու համար, ապա` այո։ Սակայն սրանք այնպիսի բանակցություններ չեն, որոնք ԱՄՆ նախագաhը ցանկանում է. նա պարզապես ցանկանում է իր կամքը պարտադրել ուրիշներին», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ եթե Թրամփն իսկապես ազնիվ է և ցանկանում է շահել Նոբելյան խաղաղության մրցանակը, ապա նա պետք է ձգտի իրական խաղաղության և, նախ, ազատվի պատերազմ հրահրողներից և նրանցից, ովքեր ցանկանում են, որ Իրանը ենթարկվի», - հավելել է Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը:

Նա նշել է, որ Թրամփը կարող է պատերազմ սկսել Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա հետևանքները:

«Հազարավոր ամերիկացի զինվորներ, որոնք ուղարկվել են Մերձավոր Արևելք՝ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, անպայման կտուժեն: Սա լավ չէ», - նշել է նա:

  • Կիսվել: