Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը՝ ԱՄՆ դրոշի գույներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի քարտեզը՝ ԱՄՆ դրոշի գույներով, ընդ որում՝ կողքին գտնվող Թուրքիան, Սիրիան, Իրաքը և Սաուդյան Արաբիան նշված են սպիտակ գույնով։
Պատկերը մակագրված է. «Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգնե՞ր»։
Հիշեցնենք, որ ներկայում Թեհրանում, պակիստանցի և կատարցի բանակցողների մասնակցությամբ, ինտենսիվ դիվանագիտական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։


