Թրամփը հերքում է՝ Վաշինգտոնն ու Թեհրանը չեն դադարեցրել բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Վաշինգտոնն ու Թեհրանը դադարեցրել են բանակցությունները։
Նա նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է և կողմերի միջև շփումները տեղի են ունենում ամեն օր։
Սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Կեղծ լուրերը հայտնում են, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են շփումները։ Սա սուտ է և սխալ։
Մեր բանակցությունները շարունակվում են անընդհատ՝ ներառյալ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, մեկ օր առաջ և այսօր։
Թե դրանք ինչ արդյունքի կհանգեցնեն, երբեք չգիտես, բայց ինչպես ասել եմ Իրանին՝ ժամանակն է, որ այս կամ այն կերպ գործարք կնքվի։ Դուք դրանով զբաղվում եք արդեն 47 տարի, և այլևս չի կարելի թույլ տալ, որ դա շարունակվի»:



