Թրամփը հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին
Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերը հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ նախագահի հետ, ով հաստատել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ Իրանի վրա Իսրայելի հարվածներում։
«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ Ղեկավարության մեջ կան որոշ մարդիկ, որոնք չեն վերադառնա», - ասել է Թրամփը, ըստ Բայերի։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կօգնի պաշտպանել Իսրայելին, եթե Իրանը հակահարված տա, ասել է Բայերը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 13-ի լուսաբացին, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի և երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին՝ ուրբաթ առավոտյան Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով։
Ավելին, ըստ Իրանի զինված ուժերի հայտարարության, Իսրայելի հարվածները հասցվել են ոչ միայն միջուկային օբյեկտներին, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ։