ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ամերիկյան զինված ուժերին Իրանի դեմ պատերազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ունի ՆԱՏՕ-ի գծով եվրոպացի դաշնակիցների օգնության կարիքը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հարցում, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն տվել է նրանց օգնելու հնարավորություն, բայց նրանք նախընտրել են չանել դա։

«Մենք դիմել ենք ՆԱՏՕ-ի երկրներին և, ճիշտն ասած, մի շարք այլ երկրների, ու ես չէի ասի, թե մենք պարտադրում էինք։ Ես ասացի. «Եթե ցանկանում եք օգնել, հիանալի կլիներ»։ Եվ նրանք բոլորը մերժեցին մեզ»,- ընդգծել է ամերիկյան առաջնորդը՝ հավելելով, որ «նրանք չպետք է այդպես վարվեին»։

«Նրանք պետք է ասեին, որ պատրաստ են օգնել»,- հավելել է նա։

  • Կիսվել: