չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն են սկսել

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն են սկսել

ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում:

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», - ասել է նա իր տեսաուղերձում:

Նա հավելել է․ «Ես իրանական ոստիկանությանն ու ավտանգության ուժերին ասում եմ։ Անհապաղ ցած դրեք զենքը, թե չէ կբախվեք անխուսափելի մահվան հետ։ Իրանական ժողովրդին՝ ազատագրման ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում և դուրս մի եկեք, փողոցում վտանգավոր է։ Երբ մենք ավարտենք, դուք կկառավարեք ձեր կառավարությանը։ Դա կլինի ձեր միակ շանսը տապալելու ռեժիմը»։

Ամերիկացի առաջնորդը խոստացել է, որ «նրանց հետ արդարացի կվերաբերվեն եւ լիակատար անձեռնմխելիություն կապահովեն», կամ էլ նրանց հաստատ մահ է սպառնում:

Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:

Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում:

Թրամփը շեշտել է՝ իրանական ռեժիմը շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է:

  • Կիսվել: