Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ համաձայնության է հասել, որն ամերիկյան կողմին Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողություն է տրամադրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ նշել է, որ համաձայնագիրը լուծում է Գրենլանդիայի հետ կապված՝ ԱՄՆ-ի անվտանգության մտահոգությունները և Վաշինգտոնի համար ծախսեր չի նախատեսում։
«Մենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ աշխատել ենք՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները հավերժ կունենա Գրենլանդիայի և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու ու պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու լիարժեք հնարավորություն»,-հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ համաձայնագրով ԱՄՆ-ի հակառակորդներից ոչ մեկը չի կարող Գրենլանդիայում ռազմակայան կամ ռազմական ներկայություն ունենալ, ինչպես նաև զգայուն ոլորտներում ներդրումներ կատարել՝ առանց Վաշինգտոնի գրավոր համաձայնության։
Թրամփը համաձայնագիրն անվանել է անժամկետ և հայտարարել, որ ԱՄՆ-ն անհապաղ սկսելու է Գրենլանդիայի համապատասխան հատվածներում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծելու գործընթացը՝ զարգացման և շինարարության հարցերում համագործակցելով կղզու բնակչության հետ։
BREAKING NEWS: I am pleased to announce that the United States of America has entered into an Agreement with The Kingdom of Denmark, and Greenland, that gives the United States permanent control over security, and all other needs, in Greenland, completely addressing ALL of our…
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 19, 2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնագիրը պատմական ձեռքբերում է որակել՝ նշելով, որ Գրենլանդիան մշտապես ընդգրկվելու է Հյուսիսային Ամերիկայի ռազմավարական պաշտպանության գոտում, իսկ ԱՄՆ-ի հակառակորդների ներկայությունը կբացառվի։
This historic deal is a huge win for the United States and the American people. Thanks to President Trump’s vision and leadership, this historic agreement permanently guarantees U.S. security interests in the Arctic at zero cost to the U.S. taxpayer.
— Secretary Marco Rubio (@SecRubio) September 19, 2026
Greenland will forever be… https://t.co/DPCiSEhoFS
Ըստ AP գործակալության՝ Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները համաձայնագիրը ներկայացրել են որպես անվտանգային համագործակցության ընդլայնում, որը չի փոխում Գրենլանդիայի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են, որ այն ճանաչում է Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այն ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է անցնի Դանիայի և Գրենլանդիայի խորհրդարանների հաստատման ընթացակարգերը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1260846



