Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, The Times of Israel-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր գրեթե ամեն օր զրուցել է Թրամփի հետ։
Թրամփի վերջին օրերի մեկնաբանությունները խթանել են ենթադրությունները, որ ԱՄՆ-ն կարող է միանալ Իսրայելին՝ Իրանին հարվածելու հարցում։