չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով

Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ չէ Իրանի միջուկային հարստացման արգելքին միայն երկու տասնամյակով։ Այս մասին Թրամփն ասել է New York Post-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Axios-ի և New York Post-ի աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանում ապրիլի 11-12-ին կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակցողներն Իրանին խնդրել են առնվազն 20 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։

Թրամփը պարբերականի հետ զրույցում նշել է, որ դեմ է Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը 20 տարով և ցանկանում է, որ Իրանը երբեք հնարավորություն չունենա միջուկային զենք ստեղծելու։

New York Post-ի հետ զրույցում Թրամփը նաև ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն «առաջիկա երկու օրվա ընթացքում» կարող են վերսկսել բանակցությունները։ Հանդիպումն, ըստ Թրամփի, կարող է կրկին տեղի ունենալ Իսլամաբադում։

Իսլամաբադում կայացած բանակցությունների շուրջ Fox News-ը զրուցել է ՄԱԿ-ում ԱՄՆ 32-րդ դեսպան Մայք Ուոլցի հետ։ Վերջինս ասել է, որ իր կարծիքով՝ գործ ունեն իրանական որոշ ռացիոնալ գործիչների հետ։

  • Կիսվել: