Թրամփը դադարեցնում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհապաղ դադարեցնում է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները՝ կապված երկրի կողմից թվային ծառայությունների հարկի սահմանման հետ, որը ազդում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։
«Մենք հենց նոր իմացանք, որ Կանադան, որի հետ արդեն չափազանց դժվար է առևտուր անել, այդ թվում՝ մեր կաթնամթերքի վրա տարիներ շարունակ մինչև 400% սակագներ սահմանելով, թվային ծառայությունների հարկ է սահմանել մեր տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Սա մեր երկրի վրա ուղղակի և բացահայտ հարձակում է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում։
«Մենք Կանադային կտեղեկացնենք այն սակագնի մասին, որը նրանք կվճարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործարքներ կնքելու համար՝ հաջորդ յոթ օրվա ընթացքում»,-նշել է ԱՄՆ նախագահը։