երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Թրամփը չի հանդիպի Զելենսկու հետ Կանադայում, G7 գագաթաժողովի շրջանակում. Die Presse

Թրամփը չի հանդիպի Զելենսկու հետ Կանադայում, G7 գագաթաժողովի շրջանակում. Die Presse

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայում ընթացող G7 գագաթաժողովից վաղաժամ մեկնելու լույսի ներքո, չի հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ միջոցառման շրջանակում։ Այս մասին նշել է Die Presse թերթը։

Նրա տվյալներով՝ հունիսի 16-ին Զելենսկին այցելել է Վիեննա, որից հետո մեկնել է Կանադա։ «Այսօր Զելենսկին պետք է հանդիպեր Թրամփի հետ G7 գագաթաժողովի շրջանակում։ Այժմ հանդիպումը չեղարկվել է, քանի որ ԱՄՆ նախագահը վաղաժամ հեռացել է»,- գրել է թերթը։

Ինչպես տեղեկացրել է Politico պարբերականը, հունիսի 17-ին յոթնյակի երկրների առաջնորդները պլանավորում են քննարկել Ռուսաստանի դեմ խստացված պատժամիջոցները: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Թրամփի եւ Զելենսկու միջեւ Կանադայի Կանանասկիս քաղաքում նախատեսված հանդիպման մասին:

 

  • Կիսվել: