Թրամփն ու Մերցը Իրանի և Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր: Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է Մերցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստանից վերադառնալուց հետո։ Մենք միակարծիք ենք. Իրանը պետք է հենց հիմա նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այն պետք է բացի Հորմուզի նեղուցը։ Թեհրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք ունենալ։
Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայի համար խաղաղ լուծում գտնելու հարցը և համակարգել ենք մեր դիրքորոշումները Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ ԱՄՆ-ն և Գերմանիան ուժեղ գործընկերներ են ուժեղ ՆԱՏՕ-ում»:


