Թրամփի՝ Հորմուզի նեղուցի ամերիկյան ծովային շրջափակման մասին հայտարարությունն անմտություն է. Իսպանիայի ՊՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի ամերիկյան ծովային շրջափակման մասին հայտարարությունն անմտություն է: Այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը, տեղեկացնում է BFM-ն։
Նա, մասնավորապես, ասել է. «Ըստ իս՝ դա ոչ մի իմաստ ունի։ Դա ընդամենը ևս մեկ դրվագ է՝ այս ամբողջ խառնաշփոթում, որտեղ մեզ ներքաշել են»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Հորմուզի նեղուցը շրջափակելու ծրագիր է նախաձեռնել:


