Թրամփ-Սի Ծինփին հանդիպումից հետո ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր կնքել. աղբյուր
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից հետո, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ, ըստ աբյուրի տվյալների, հանդիպման ժամանակ, ինչպես սպասվում է, կքննարկվի մի շարք ապրանքների մաքսատուրքերի նվազեցման հարցը, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրի համախառն ծավալը կգերազանցի 30 միլիարդ դոլարը։
Սա կարող է ներառել ամերիկյան էներգետիկ արտադրանք և գյուղատնտեսական արտադրանք, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է նվազեցնել մի շարք սպառողական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։


