Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է
Ռուսաստանում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հեռակա կարգով ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի ռազմական «կեղծիքների» (գ) և (դ) դեպքերի գործով, տեղեկացնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։
Ըստ քննիչների՝ Տիմոշենկոն, «ռուս զինծառայողների նկատմամբ քաղաքական և գաղափարական ատելությունից և թշնամանքից մղված, պատրաստել և իր սոցիալական ցանցերի էջում տեղադրել է մի հրապարակում, որը պարունակել է միտումնավոր կեղծ տեղեկություններ Բուչա և Իրպին քաղաքներում խաղաղ բնակիչների սպանություններին Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավվածության մասին»։
Հիշեցնենք՝ 2024-ին Ռուսաստանի իշխանությունները Տիմոշենկոյի նկատմամբ հայտարարել էին միջազգային հետախուզման մեջ։ Քրեական գործն ուղարկվել էր Բասմանի շրջանային դատարան՝ դատաքննության համար։


