Թել Ավիվի երկաթուղային կայարանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել
Թել Ավիվի Հահագանա երկաթուղային կայարանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխը տեսանելի է քաղաքի մեծ մասից, հայտնում է Times of Israel-ը։
Հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է մի քանի մեկհարկանի շենքերի մոտակայքում։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ տուժածների մասին տվյալներ չկան։ Հրդեհի պատճառն անհայտ է։