չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ. Իրանի ԱԳՆ

Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ. Իրանի ԱԳՆ

Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային բոլոր հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նրա խոսքով՝ Իրանը հետաքրքրված է նաև տարածաշրջանում տարբեր երթուղիների շահագործմամբ և կամուրջների կառուցմամբ:

Աբդոլլահիանը նաև Անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Ենթակառուցվածքների վերականգնումը մեծ ներդրում կլինի Իրանի և Ադրբեջանի տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: