Թեհրանը որևէ ծրագիր չունի բանակցելու Ուիթքոֆի և Քուշների հետ․ Tasnim
Թեհրանը որևէ ծրագիր չունի բանակցելու Ուիթքոֆի և Քուշների հետ, որոնք մեկնելու են Պակիստան։ Այս մասին հայտնել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին մեկնում է Իսլամաբադ՝ պակիստանյան կողմի հետ քննարկելու պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։


