երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Թեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցությունները. Բաղայի

Թեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցությունները. Բաղայի

Իրանը կտրականապես բացառել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում նախատեսված 60-օրյա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ցանկացած բանակցություն։ Ինչպես տեղեկանում ենք Mehr գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա ընդգծել է, որ Թեհրանը չի մշակում իր քաղաքականությունը ճնշման կամ արհեստական վերջնա​​ժամկետների ներքո, և որ Միացյալ Նահանգները սկզբից խախտել է հուշագիրը։

Բաղայիի խոսքով՝ փոխըմբռնման հուշագրի տեքստում չկար որևէ դրույթ, որը սահմաներ 60-օրյա վերջնաժամկետ՝ պարզաբանելով, որ փաստաթուղթը միայն նախատեսում էր միջուկային հարցի շուրջ բանակցություններ 60 օրվա ընթացքում։

«Մենք ընդհանրապես որևէ բանակցություն չենք սկսել, և ԱՄՆ-ն հենց սկզբից խախտել է փոխըմբռնումը, հետևաբար, 60-օրյա հարցն արդիական չէ», - նշել է նա։

Բաղային ընդգծել է, որ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի և գնահատականների վրա, այլ ոչ թե պարտադրված վերջնաժամկետի։

Խոսնակը նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի շարունակական գործունեության մի մասն է։

Հունիսին 17-ին Վերսալում նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած համաձայնագրով սահմանվել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու 60-օրյա ժամկետ, որը լրանում է այսօր՝ օգոստոսի 17-ին։

Թրամփն իր հերթին Fox News-ի հետ զրույցում հայտնել է, որ Սպիտակ տունը չի շտապում Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում։

 

  • Կիսվել: