ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թեհրանում տեղի է ունենում Ալի Լարիջանիի և գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի հուղարկավորությունը

Թեհրանում տեղի է ունենում Ալի Լարիջանիի և գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի հուղարկավորությունը

Թեհրանում ընթանում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սուլեյմանիի հուղարկավորության արարողությունը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։

Իրանական լրատվամիջոցների հրապարակած կադրերի համաձայն՝ արարողության ժամանակ հոծ բազմություն է հավաքվել։

Մարդիկ ծաղիկներ են խոնարհում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության զոհված ներկայացուցիչների դագաղներին։

Հիշեցնենք, որ Ալի Լարիջանիի և «Բասիջի» ղեկավարի զոհվելու մասին հայտնի է դարձել այս գիշեր։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ալի Լարիջանին ամերիկյան և իսրայելական կործանիչների թիրախում է հայտնվել հենց աշխատավայրում։ Նրա հետ միասին սպանվել են նաև որդին, տեղակալներից մեկը և թիկնապահների խումբը։

  • Կիսվել: