կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները

Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Թեհրան կատարած այցի ընթացքում կհանդիպի Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափին» մասնակցող պետությունների ղեկավարների հետ, ներառյալ նրանց հետ երկկողմ հանդիպումներ կունենա:

Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ռուսական աղբյուրը:
 
«Հաջորդ շաբաթ Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Նրանք նախատեսում են քննարկել սիրիական կարգավորման հարցը, սակայն առաջնորդների առանձին երկկողմ հանդիպումները ևս կանցկացվեն: Շատ սուր, չափազանց կարևոր հարցեր կան քննարկման համար»,- ասված է հաղորդման մեջ։
 
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան։

  • Կիսվել: