Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Թեհրան ժամանած Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ, գրում է parstoday.ir-ը:
Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մուստաֆաևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին։
Ադրբեջանի փոխվարչապետը երեկ հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։
Փեզեշքյանը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է եղբայրական, բարեկամական, և հիմնված կրոնական ու ազգակցական կապերի վրա, ասելով,- «Երկու երկրների և Իրանի ու Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև սերտ կապերը վեր են աշխարհագրական սահմաններից, և այս հարաբերությունները միշտ եղել են ու կլինեն շարունակական»։
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի Հանրապետության հատուկ դիրքին, Իրանի նախագահն ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես սկզբունքային քաղաքականություն, իր օրակարգում ներառել է հարևան և մահմեդական երկրների հետ հաղորդակցությունների և փոխգործակցության զարգացումը, ընդորում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և մենք ձգտում ենք բոլոր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները երկու երկրների միջև։