ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թեհրանում արձագանքել են Իրանի ռազմածովային ուժերի ոչնչացման մասին Թրամփի խոսքերին

Թեհրանում արձագանքել են Իրանի ռազմածովային ուժերի ոչնչացման մասին Թրամփի խոսքերին

Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են գործել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին իրանական նավերի ոչնչացման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի բարձրաստիճան ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականներն արդեն խորտակել են Իրանի 46 ռազմական նավ։ Նա նաև ասել էր, որ ամերիկյան զորքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի ականակիր նավատորմը ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։

«Թրամփը հայտարարեց, որ հարվածել է Իրանի ռազմածովային ուժերին՝ ոչնչացնելով դրանք։ Սակայն եթե դրանք ոչնչացված են, ապա ինչպե՞ս են ՌԾՈւ-ն կարողացել չորս հրթիռ արձակել «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղղությամբ, որն արդյունքում փախուստի դիմեց»,- մեկնաբանել է Սաֆավին Թրամփի խոսքերը, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը։

Ընդ որում, զինվորականը չի հստակեցրել բուն իրանական նավատորմի և ռազմական նավերի վիճակը։

  • Կիսվել: