Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցում
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա ջրաէլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
«Խոշորագույն նախագծերից մեկը, որոնք սկսել են իրագործվել 20 տարի առաջ, Խոդաֆերինի ջրամբարի կառուցումն է Արաքս գետի սահմանին: Այս ջրամբարը կարևոր է և կարող է տարեկան մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր ջրի շրջանառություն ապահովել»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հողատարածքի ջրամատակարարումն ապահովելուց բացի կայանը նաև էլեկտրաէներեգիա կարտադրի: