չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա

Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանն ապրիլի 25-ի առավոտյան վերսկսել է մի քանի միջազգային չվերթներ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա (Սաուդյան Արաբիա)։

Ավելի  վաղ ուղևորատար չվերթների վերականգնման մասին հայտնել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարը։

Օդային երթևեկությունը Մերձավոր Արևելքում մեծապես խաթարվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։

 

  • Կիսվել: