Ճշտված տվյալներով, «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 180-ի
Ճշտված տվյալներով, Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի, հայտնում է ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։
110 մարդ դեռ հիվանդանոցներում է, 32-ը դուրս է գրվել, 38-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 137 զոհի մասին։